Հետազոտություն. յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցի կցանկանար դառնալ հաքեր
Յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցի կցանկանար դառնալ հաքեր։ Այս մասին ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ ասվում է հակավիրուսային ծրագրեր մշակող միջազգային ESET-ի ուսումնասիրության մեջ:
Միևնույն ժամանակ, հարցվածների շրջանում 84% -ը վստահ է, որ հասկանում է, թե որն է հաքերների «աշխատանքը», 15% -ը միայն ենթադրում է նրանց գործունեության մասին, հարցվածների 1%-ը գաղափար չունի, թե իրականում ինչով է զբաղված:
Միեւնույն ժամանակ, ըստ հետազոտության՝ հարցվածների 47% -ը կարծում է, որ հաքերները կարող են լինել լավ եւ ազնիվ: Մինչդեռ հարցվածների 53%-ը հակառակ կարծիքին է և հակերներին համարում է խաբեբա:
Ուսումնասիրությունը կատարվել է 2021 թվականի սեպտեմբերին:
Կարծիքներ