COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 3 տոկոսով

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 3 տոկոսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կողմից անցյալ շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2.68 միլիոն դեպք եւ գրեթե 54 հազար մահվան դեպք: Նախորդ յոթ օրվա համեմատ դեպքերի թիվն աճել է 3 տոկոսով, մինչդեռ մահացության մակարդակը նվազել է 7 տոկոսով եւ հասել է ամենացածր մակարդակին անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, չորեքշաբթի հայտնել է ԱՀԿ-ի ժնեւյան գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում [նոր] դեպքերի մի փոքր աճ է գրանցվել, նախորդ շաբաթ գրանցվել էր ավելի քան 2.6 միլիոն դեպք»,- ասված է կազմակերպության ամենշաբաթյա համաճարակային տեղեկագրում: Ըստ դրա՝ «մեկ շաբաթում 54 հազարից պակաս մարդ է մահացել, ինչը 7 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից եւ ամենացածր ցուցանիշն է 2020 թվականի հոկտեմբերից ի վեր»:
Հունիսի 26-ից հուլիսի 4-ն աշխարհում գրանցվել է 2 688 651 վարակման եւ 53 958 մահվան դեպք: Հուլիսի 4-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր առմամբ 183.198.019 վարակման եւ 3.971.687 մահվան դեպք:

ԱՀԿ-ում մեկ շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքերի ամենաբարձր թիվը գրանցվել է Բրազիլիայում (364 709): Դրան հաջորդում են Հնդկաստանը (312.250), Կոլումբիան (204.556), Ինդոնեզիան (168.780) եւ Միացյալ Թագավորությունը (161.805): Հաճախականության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սեյշելյան կղզիներում (758 նոր դեպք 100 հազար բնակչի հաշվով), Մոնղոլիայում (472), Կոլումբիայում (402), Նամիբիայում (367) եւ Կիպրոսում (324):

Շաբաթվա ընթացքում դեպքերի թիվը նվազել է Ամերիկայում (13 տոկոս): Ընդ որում, աճ է գրանցվել Եվրոպայում (30 տոկոս), Աֆրիկայում (15 տոկոս), Արեւելյան Միջերկրածովում (11 տոկոսով), Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 տոկոս) եւ Հարավարեւելյան Ասիայում (7 տոկոսո): Մահացությունը հատկապես կտրուկ աճել է Աֆրիկայում (23 տոկոսով): Մահացությունների թվի նվազում է նկատվել Հարավարեւելյան Ասիայում (12 տոկոսով) եւ Ամերիկայում (11 տոկոսով): Եվրոպայում յոթ օրվա ընթացքում վարակվել է ավելի քան 505 հազար մարդ, ավելի քան 6 հազար մարդ մահացել է: Ամերիկայում գրանցվել է ավելի քան 990 հազար նոր վարակման եւ ավելի քան 26 հազար մահվան դեպք: Հարավարեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 612 հազար վարակման դեպք, ավելի քան 11 հազար մարդ մահացել է:

Ըստ ԱՀԿ տեղեկագրի՝ Հնդկաստանում կորոնավիրուսի խիստ վարակիչ «դելտա» շտամի հայտնաբերումից հետո, որը մասնագետներին հայտնի է 2020-ի հոկտեմբերից, «սպասվում է, որ առաջիկա ամիսներին արագորեն կգերազանցի այլ տարբերակները եւ գերիշխող կդառնա»: Եվրոպայում կանխատեսվում է, որ օգոստոսի վերջին դելտա տարբերակը կկազմի վարակման նոր դեպքերի 90 տոկոսը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում