Ջուրը չմտնե՛ս, սառն է, կհիվանդանաս. Ամառն անցավ նոր եմ այս հարցին անդրադառնում..

 Ջուրը չմտնե՛ս, սառն է, կհիվանդանաս. Ամառն անցավ նոր եմ այս հարցին անդրադառնում..

Ամառն անցավ նոր եմ այս հարցին անդրադառնում։ Միգուցե ուշ է, բայց մտորել պետք է։

Այնպես ստացվեց, որ այս տարի մի քանի անգամ եղա Սևանա լճում և պարբերաբար ականատես եղա նույն իրավիճակին, երբ երեխաներին բերում են լողափ ու սկսվում է այդ երեխաների տանջանքը։

֊ Ջուրը չմտնե՛ս, սառն է, կհիվանդանաս։

֊Գլուխդ չթրջե'ս, կհիվանդանաս։

֊ Ավազով չխաղա՛ս, ամբողջ գլուխդ ավազ կլինի։

֊ Քեզ ասեցի շորերդ մի՛ հանիր։

Նաև այլ տարբերակ, երբ երեխան վերջապես ոտքերը դնում է մի րոպեով ջուրը և լսում մայրական ձայնը.

֊ Գլուխդ չթրջե'ս, հենց հիմա դուրս արի'։

Ու այս ամենին հետևում է արագ ֊ արագ սրբիչով չորացնելը, տաք շորեր հագցնելը, վրան մի չոր, տաք սրբիչ գցելն ու ափին կանգնեցնելը, քանի որ նստելուց կարող է հագուստը ավազոտվի։

Երբ մեկ ֊երկու անգամ այդ մասին խոսեցի, պատասխան ստացա.

֊Քանի դեռ ծնող չես, չես հասկանա։

-Հա ծնող չեմ ու երեխա եղել եմ ու պատկերացնում եմ, թե էդ երեխան ինչ է ապրում։

Բա լավ, ինչո՞ւ եք բերել Սևան, ինչո՞ւ եք ընտրել այդ հանգիստը, երբ ո'չ դուք եք հանգստանում, ո'չ էլ ձեր երեխան անգամ կողքից դիտող, երբեմն միջամտող հայրը։

Մեկ էլ չհասկացա այն մայրերին, ովքեր մի լավ ճոխ միջավայր են գտնում, որպեսզի ցույց տան, թե ինչ սիրով են գոռգոռալով դաստիարակում իրենց երեխային «չիկարելիների» աշխարհում, քանի որ տանը ժամանակ չի լինում, նպատակահարմար են գտնում խանութում, փողոցում, այգում կամ այլ մասսայական վայրերում:

Ամառն անցավ նոր եմ այս հարցին անդրադառնում ։ Միգուցե ուշ է , բայց մտորել պետք է։ Այնպես ստացվեց , որ այս տարի մի քանի...

Опубликовано Սոֆյա Հովսեփյան Вторник, 8 сентября 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում