Մանվել Գրիգորյանի դստեր՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Մանվել Գրիգորյանի դստեր՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի:

Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել գլխավոր դատախազի միջնորդությանը: Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Դատախազությունից հրաժարվեցին միջնորդության բովանդակությունը հրապարակել՝ որպես պատճառ նշելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքի ապահովումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում