Պատերազմի դեմքը կոչով չես փոխի. Նազենի Հովհաննիսյան
Պատերազմ. օր 23- րդ:
Աղմուկը շատ է ... մեր մտքերում...ֆեյսբուքում:
Լրահոսը` սուղ. աղքատիկ:
Ամենուր կոչեր, բայց պատերազմի դեմքը կոչով չես փոխի:
Նորմալ է վախն էլ, ոգևորությունն էլ, երբեմն էշություն ասելն էլ, չհասկանալն ու չհամակերպվելը.
նորմալ չի վտանգի աստիճանը չհասկանալը: Համակարգչային խաղ չի:
Անընդհատ տեսնում եմ, որ ասում են հետո...
երանի էդ «հետո»- ն հասկանամ որն է, ինչ ձևի մեջ ու ինչ կարգավիճակում:
Մեր հետոն ո՞րն է և ո՞ւր ենք մենք գնում...
կամ հիմա որտե՞ղ ենք:
... ուղիղ հինգ օր է Տաթևա վանքն է մտքիս: Մեքենաս սարքվի գնամ Տաթև: Ամենամոտ օրերս:
Օր 23- րդ. «հետո»- ի փնտրտուքով ներկայի ԻՐԱԿԱՆ գնահատական է պետք` հեռախոսի տուփերից դուրս: Իրական:
Կարծիքներ