Իրանը հերքել է Mercer Street լցանավի վրա հարձակման մեղադրանքները

Իրանը հերքել է Mercer Street լցանավի վրա հարձակման մեղադրանքները

Իրանը կտրականապես հերքում է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակման մեղադրանքները։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին:

«Մենք կտրականապես հերքում ենք Իսրայելի կողմից Mercer Street նավի հետ կապված միջադեպի անհիմն մեղադրանքները։ < … > Սա այն է, ինչ նրանք սովորաբար անում են։ Սա է իսրայելական ռեժիմի ստանդարտ պրակտիկան։ Նրա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը շեղել ռեժիմի սեփական հանցագործություններից և տարածաշրջանում անմարդկային գործողություններից», – ասել է նա լրագրողներին ՝ կենտրոնանալով Իսրայելի վրա:

Էրշադին նաև մեղադրել է Իսրայելին Սիրիային և Լիբանանին հարվածներ հասցնելու և միջուկային զենք ունենալու մեջ:

Էրշադին նշել է հենց Իսրայելի մեղադրանքները, թեև ավելի վաղ այդ օրը ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտնել էր, որ Լոնդոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ապացույցներ է ներկայացրել, որոնք, իբր, վկայում են տանկերի վրա հարձակման համար Թեհրանի պատասխանատվության մասին:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30-ի գիշերը։ Zodiac Maritime օպերատոր ընկերությունը հայտնել է, որ Ճապոնիային պատկանող Mercer Street լցանավը ենթարկվել է Հնդկական օվկիանոսում ենթադրյալ ծովահենային հարձակման։ Հաղորդվում էր, որ անձնակազմի երկու անդամները՝ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիները, զոհվել են։ Հետագայում անձնակազմը վերադարձրել է վերահսկողությունը նավի նկատմամբ և սկսել է շարժվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ: «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունն ընդգծում է, որ Լիբերիայի դրոշի ներքո ընթացող նավը կապված է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերի հետ, որին պատկանում է Zodiac Group-ը:

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում կարծում են, որ նավի վրա հարձակումը, նախնական տվյալներով, իրականացվել է անօդաչու սարքի օգնությամբ:

Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին ճապոնական լցանավի վրա հարձակվելու մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում