Այսօր հին օրացույցի համաձայն նշվում է հայկական Նոր Տարին` Նավասարդը. Հովսեփ Պատվականյան

Այսօր հին օրացույցի համաձայն նշվում է հայկական Նոր Տարին` Նավասարդը. Հովսեփ Պատվականյան

Այսօր հին օրացույցի համաձայն նշվում է հայկական Նոր Տարին` Նավասարդը: Տարեգրությունը սկսվում է մ.թ.ա. 2492 թվականին, երբ Հայկ նահապետը սպանում է Բելին:

Թե՛ տոնը, թե՛ տարվա 1-ին ամիսը կոչվել է Նավասարդ: Ընդհանուր առմամբ, հին հայկական օրացույցն ուներ 13 ամիս` 12 ամիս 30 օր և 13-րդ ամիսը 5 օր: Ամիսներն էին
նավասարդ, հոռի, սահմի, տրե, քաղոց, արաց, մեհեկան, արեգ, ահեկան, մարերի, մարգաց, հրոտից, ավելյաց:

Ամսվա յուրաքանչյուր օր նույնպես ուներ իր անունը` 1-ին օրը կոչվում էր Արեգ, 2-րդը` Հրանտ, 3-րդը` Արամ, 7-րդը` Աստղիկ, 12-րդը` Անի, 19-րդը` Անահիտ, 29-րդը` Վարագ:

Շնորհավոր 4513 Հայկական Նոր Տարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում