Ջիբրալթարական «Լինկոլնը» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հաղթել է Լեհաստանի չեմպիոնին

Ջիբրալթարական «Լինկոլնը» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հաղթել է Լեհաստանի չեմպիոնին

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում տեղի է ունեցել «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Լեխ» հանդիպումը։ Տանտերերը հաղթանակ են տոնել Լեհաստանի չեմպիոնի նկատմամբ 2-1 հաշվով։ Հանդիպման 33-րդ րոպեին Ջիբրալթարի չեմպիոնը բացել է հանդիպմանը հաշիվը, այնուհետև երկրորդ կեսի միջնամասում 11 մետրանոց հարվածից հյուրերը հավասարեցրել են հաշիվը, իսկ 88-րդ րոպեին «Լինկոլն Ռեդ Իմպսի» ֆուտբոլիստ Քրիստիան Ռուտյենսը հաղթանակ է պարգևել իր թիմին։ Հիշեցնենք, որ ջիբրալթարական «Լինկոլն Ռեդ Իմպսն» ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ շրջանցել էր «Նոայի» արգելքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում