Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել ԱԺ բակում գտնվող Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ:

26 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: 1999 թվականի այս օրն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթերով: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին բարձրաստիճան պետական այրերի:

Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում