9-10 անգամ ավելի շատ կորուստ ունենալով` Ալիևը վերջապես ուշքի եկավ. Արման Վարդանյան
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այս րոպեներին, իմ տեղեկություններով, հիմք է դրվում, իրական հիմք` Արցախի պաշտպանության բանակի վերջնական հաղթանակի համար: Ադրբեջանական զինտեխնիկայի մեծ մասը ոչնչացվել ու լքվել է ադրբեջանական կողմի կողմից: Արցախի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ, եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը». Ն. Փաշինյան:
«Կրակի դադարեցումը չի կարող լինել միակողմանի, այն պետք է լինի երկկողմ որոշման արդյունք: Բացի այդ, այն պետք է կիրառվի տեղերում». Ի. Ալիև
«Հայկական բանակից 9-10 անգամ ավելի կորուստներ կրելով`Ալիևը վերջապես ուշքի եկավ: Եվ նույնիսկ Էրդողանի հորդորները սկսեցին կորցնել իրենց «մոգական» ուժը ... Եվ այս ամենը մեր քրիստոնեական բանակի հերոսական և հաղթական դիմադրության արդյունքն է»․ Ա․ Վարդանյան
Կարծիքներ