Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարծիքներ