Ֆրանսիան թարմացրել է քովիդով վարակման դեպքերի հակառեկորդը
Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 232 հազար նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրում պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնում է Հանրային առողջապահության ազգային գործակալությունը։
«Մենք տարին ավարտել ենք ռեկորդով․ վերջին 24 ժամում գրանցվել է 232 200 դեպք, իսկ նախօրեին՝ 206 243 դեպք»,-ասված է հրապարակման մեջ։
Նոր վարակակիրների թվով նախկինի պես առաջատարը Փարիզն է։ Մայրաքաղաքում հիվանդացության մակարդակը շարունակում է աճել՝ 100 հազար բնակչի հաշվով 2458 դեպք։
Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում հոսպիտալացված է 18․7 հազար մարդ, մինչդեռ հինգշաբթի՝ 18․3 հազար։ Վերջին 24 ժամում մահացել է 189 մարդ։
Նշենք, որ Ֆրանսիան գտնվում է կորոնավիրուսի 5-րդ ալիքում։
Կարծիքներ