Բայրամյանը մասնակցեց «Ռոստով»-ի հաղթական խաղին

Բայրամյանը մասնակցեց «Ռոստով»-ի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մասնակցեց ակումբի հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Ռոստով»-ը հյուրընկալվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին: «Ռոստով»-ին հաջողվեց հանդիպման վերջնամասում հաղթանակ կորզել մոսկովյան ակումբից` «Լոկոմոտիվ»-«Ռոստով»` 1:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 67-րդ րոպեին և դեղին քարտ ստացավ:

Այս հաղթանակից հետո «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 13-րդն է, իսկ «Լոկոմոտիվ»-ը`4-րդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում