ԱՄՆ-ի՝ Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո պատասխան գործողությունները Չինաստանում «հանցագործի տրամաբանություն» են որակել
Չինաստանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ օրենքի ընդունմանն ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել ամերիկյան օրենսդրության համաձայն Հոնկոնգի հատուկ կարգավիճակը, ինչը Չինաստանում «հանցագործի տրամաբանություն» են որակել, գրում է Reuters-ը։
Ասիական ֆինանսական կենտրոնի Պեկինի բաժանմունքը հայտարարել է, որ այդ քայլը միայն կվնասի ԱՄՆ-ի շահերը՝ միաժամանակ աննշան ազդեցություն ունենալով Հոնկոնգի վրա:
«ԱՄՆ-ի կողմից չհիմնավորված միջամտությունն ու անամոթ սպառնալիքները տիպիկ հանցագործի տրամաբանություն են և խուլիգանական վարքագիծ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հոնկոնգի կառավարությունն, իր հերթին, չորեքշաբթի հայտարարել է, որ կպաշտպանի Միացյալ Նահանգների դեմ Պեկինի ցանկացած գործողություն։
«ԱՄՆ-ն երեսպաշտ միջոցներ է ձեռնարկել Չինաստանի վրա հարձակվելու համար՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և ինքնավարության պատրվակով խնդիրներ ստեղծելով Հոնկոնգում ՝ սեփական քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:
Չինաստանի գերագույն օրենսդիր մարմնի՝ մայիսի 28-ին ընդունած որոշմամբ հատուկ Հոնկոնգի համար ազգային անվտանգության օրենք է մշակվել, որում հստակ ամրագրված են Չինաստանի կենտրոնական կառավարության պարտավորությունները՝ կապված Հոնկոնգի ազգային անվտանգության ապահովման հետ:
Օրենքում նաև դրույթներ են ամրագրվել, որոնցով պետք է Հոնկոնգում կանխարգելվեն ու պատասխանատվության ենթարկվեն անջատողական գործունեություն ծավալելու, պետական իշխանությունը խարխլելու, ահաբեկչական գործունեություն ծավալելու, արտաքին ուժերի և պետությունների հետ դավադրություններ կազմակերպելու դեպքերով:
Օրենքում ամրագրված այս դրույթները սուր քննադատության են արժանացել թե՛ Հոնկոնգի բնակչության կողմից, և թե՛ Արևմուտքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները դեմ էր արտահայտվել նման օրենքի ընդունմանը՝ պնդելով, որ այն խախտում է Հոնկոնգի ինքնավարության իրավունքներն ու ազատությունները: Դրա հետևանքով Վաշինգտոնը որոշում է կայացրել դադարեցնել ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության (այդ թվում՝ ռազմական) սարքավորումների մատակարարումը Հոնկոնգ՝ անթույլատրելի համարելով, որ դրանք հանկարծ հայտնվեն Չինաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Կարծիքներ