Թիկունքն ամուր է այն ժամանակ, երբ անիմաստ մտորելու փոխարեն դու քո ներդրումն ես ունենում. պատգամավոր

Թիկունքն ամուր է այն ժամանակ, երբ անիմաստ մտորելու փոխարեն դու քո ներդրումն ես ունենում. պատգամավոր

Կապանի կանայք, երեխաներն ու մեծահասակներն են, նրանք թիկունքն ամուր են պահում, անում են առավելագույնը օր ու գիշեր իրենց ներդրումն ունենալով հաղթանակի կերտման համար:
Թիկունքն ամուր է այն ժամանակ, երբ անիմաստ մտորելու փոխարեն դու քո ներդրումն ես ունենում, փորձում ես գոնե մեկ մոմ վառել ինքդ, քան հավերժ բողոքել ստեղծված խավարից:
Ի վերջո ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է:
Սյունիքի կանայք դա գիտակցում են։

#կրելույք

Պատգամավոր Նարել Ղահրամանյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում