Բարձրանում է ՀՀ միջազգային հեղինակությունը. վարչապետը խոսել է աշխարհում Հայաստանի նոր դիրքավորման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ COP17-ի արդյունքներով և հետհայացք նետելով Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում անցկացված գագաթնաժողովին, կարելի է ասել, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային հեղինակավոր միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր:
«Սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է ՀՀ միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռքբերում: Կարծում եմ՝ պետք է այս մարտավարությունը շարունակենք և հյուրընկալենք նորանոր այսպիսի միջոցառումներ, որովհետև դրանք՝
բարձրացնում են ՀՀ տեսանելիությունը և միջազգային հեղինակությունը,
նոր զբոսաշրջային հոսքեր են բերում ՀՀ. այս ձևով միջոցառումների վրա իրականացվող ծախսերը վերադառնում են ՀՀ բյուջե և հասնում քաղաքացիներին,
նոր ներդրումներ են բերում Հայաստանին:
Լավ օր եմ մաղթում բոլորին»,- ասել է ՀՀ վարչապետը:


Կարծիքներ