Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ից սկսած՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք երգչի ընկերներից:

Հիշեցնենք, որ այսօր 44 տարեկան հասակում մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Նա արդեն մի քանի օր էր, ինչ գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցում (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ): Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում