Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Քիչ առաջ ավարտվեց Մ20 տարեկան 76 կգ քաշային աղջիկների մրցապայքարը, որտեղ շատ հաջող իրեն դրսևորեց Միլենա Խաչատրյանը:
Միլենան արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում (91կգ, 95կգ, 99կգ) և հրում (112կգ, 116կգ, 121կգ) վարժություններում և երկամարտի 220 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Միլենան նաև երկու փոքր բրոնզե մեդալ նվաճեց առանձին վարժություններում:
Կարծիքներ