Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային. Champions Chess Tour Finals
Առցանց անցկացվող շախմատի 2021 Meltwater Champions Chess Tour Finals մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյան մրցեց Հիկարու Նակամուրայի հետ:
Առաջին պարտիան ավարտվեց ամերիկացի գրոսմայստերի հաղթանակով, իսկ 2-3-րդում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ: Չորրորդ վճռորոշ հանդիպումը դարձյալ ավարտվեց Հիկարու Նակամուրայի առավելությամբ: Այդպիսով, Լևոն Արոնյանը պարտվեց 1:3 հաշվով:
Վաղը կայանալիք 4-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ:
Կարծիքներ