Հաջողվել է արմատապես փոխել փաստաթղթում հայկական կողմին վերաբերելի կարևոր դրույթներ․ Բաղդասարյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

Հաջողվել է արմատապես փոխել փաստաթղթում հայկական կողմին վերաբերելի կարևոր դրույթներ․ Բաղդասարյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին:

«Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ-ը 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևը:

Բանաձևին դեմ են քվեարկել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության անդամները: Վերոհիշյալ փաստաթղթում հստակ ամրագրվում են այն աղետալի հետևանքները, որոնք Ադրբեջանի հակամարդկային գործողության հետևանք են»,- նշել է Բաղդասարյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի անմիջական ջանքերի շնորհիվ հաջողվել է արմատապես փոխել փաստաթղթում հայկական կողմին վերաբերելի կարևոր դրույթներ, ինչպես նաև վերնագրում ներառվել է «Լեռնային Ղարաբաղ հակամարտություն» եզրույթը:

Բաղդասարյանը նաեւ տեղադրել է զեկույցի վերաբերյալ իր ելույթի անգլերեն տեքստը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում