Նիկո Կովաչը համոզել է Յովիչին տեղափոխվել Մոնակո
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում։
France Football-ը տեղեկացնում է, որ «Մոնակոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը համոզել է սերբ հարձակվողին տեղափոխվել «Մոնակո»։
Խնդիրը կայանում է նրանում, որ «Մոնակոն» հնարավոր է չկարողանա իրեն թույլ տալ գնել Յովիչի տրանսֆերը, ում «Ռեալը» նախորդ ամառ գնել էր 60 միլիոն եվրոյով։
Հավելենք, որ Նիկո Կովաչն ու Լուկա Յովիչը իրար հետ աշխատել են Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։
Կարծիքներ