Բրազիլիայում կորոնավիրուսով է վարակվել նաև երկր նախագահի աշխատակազմի ղեկավարը. Интерфакс
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի աշխատակազմի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ տեղեկությունը հաղորդել են Վալտեր Բրագա Նետտոյի գրասենյակից:
Բրագա Նետտոն իրեն լավ է զգում և որևէ ախտանիշ չունի, նշվում է գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Բացի դա, տեղեկացվում է, որ դեռևս Բրագա Նետտոն կմնաինքնամեկուսացման մեջ և կաշխատի հեռավար:
Նախորդ շաբաթ կորոնավիրուսային հիվանդություն էր ախտորոշվել նաև Բրազիլիայի նախագահի տիկնոջ՝ Միշել Բոլսոնարուի, ինչպես նաև երկրի գիտության և տեխնոլոգիաների նախարար Մարկուս Պոնտեսի մոտ:
Ինքը՝ նախագահը նույնպես վարակվել է, սակայն արդեն ապաքինվել է:
Կարծիքներ