Նշվել են COVID-19-ի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության վրա ազդող սովորությունները
Սովորությունները, որոնց մենք կարող ենք ուշադրություն չդարձնել, աստիճանաբար մեծացնում են մարմնի զգայունությունը տարբեր վարակների, օրինակ՝ COVID-19-ի նկատմամբ։ Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Խուխրևը՝ նշելով, որ իմունիտետը կոտրող գործոններից են քրոնիկական սթրեսը, քնի պակասը և ծխելը։
Բժշկի խոսքով՝ օրգանիզմը պաշտպաված է ոչ միայն մաշկով, այլև լորձաթաղանթով, որոնց որակը մեծապես որոշում է վիրուսային հիվանդությունների նկատմամբ դիմադրողականությունը։
Եթե մարդը ծխում է, լորձաթաղանթը գրգռվում է, բորբոքվում, նոսրանում: Դրա միջոցով վիրուսը շատ ավելի արագ է թափանցում օրգանիզմ, ասել է Խուխրևը:
Ոչ ճիշտ սննդի ընդունումը և դրա հետևանքները՝ ներառյալ այրոցը, մեծացնում են վարակվելու հավանականությունը: Այրոցի և ջրի անբավարար քանակի ընդունման դեպքում թթուն այրում է լորձաթաղանթը՝ հանգեցնելով չորության և ատրոֆիայի: Այդ մարդու մոտ շատ ավելի մեծ է վիրուսային հիվանդություններով տառապելու հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր չունեն այրոց և բավականաչափ ջուր են խմում։
Ուտելուց առաջ ձեռքերը լվանալու սովորությունը նույնպես կարևոր է, քանի որ կորոնավիրուսը փոխանցվում է կեղտոտ ձեռքերով։
Ռիսկի մեկ այլ գործոն են սենյակային չոր օդն ու փոշին։ Եթե հազվադեպ եք մաքրում բնակարանը, չեք խոնավեցնում օդը, չեք օդափոխում սենյակը և հազվադեպ եք փոխում անկողնային պարագաները, ապա ավելի մեծ հավանականություն կա, որ ձեր լորձաթաղանթներն անառողջ լինեն, և վիրուսը ներթափանցի օրգանիզմ։
Բժիշկը նշել է, որ COVID-19-ով վարակվելու ռիսկը նվազեցնելու ամենահուսալի միջոցը պատվաստումն է։
Կարծիքներ