Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, նա ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը:
Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են»,- մասնավորապես հայտնել է փաստաբանը:


Կարծիքներ