Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ինչպես տեղեկացրել էինք, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում