Շաքարի փոխարինիչով ըմպելիքները բարձրացնում են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը. հետազոտություն
Այսօր ընդունված է համարել, որ «դիետիկ» գազավորված ըմպելիքը, որում շաքարի փոխարինիչներ են, ավելի օգտակար է, քան սովորական գազավորված ըմպելիքը, կամ գոնե անվնաս է: Սակայն, ինչպես պարզվել է, այդպիսի ըմպելիքները բաձրացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Մարդիկ, որոնք պարբերաբար օգտագործում են քաղցր ըմպելիքներ, միջինում ենթարկված են սրտանոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկի: Body and Soul-ի հաղորդմամբ՝ 10 տարվա ընթացքում ավելի քան 104 000 մարդու շրջանում սննդային սովորությունների հետազոտությունը ցույց է տվել, որ արհեստականորեն քաղցրացված ըմպելիքների օգտագործումը 20 տոկոսով բարձրացրել է սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի եւ սրտի կաթվածի ռիսկը՝ ի տարբերություն այդպիսի ըմպելիքներից լիովին հրաժարվելու դեպքում: Արհեստական քաղցրացուցիչները ներառում են ստեւիա, ասպարտամ եւ սուկրալոզա:
2009 թվականին անցկացված նմանատիպ հետազոտությունը ցույց է տվել, որ «դիետիկ» գազավորված ընպելիքի ամենօրյա օգտագործումը բարձրացրել է 2-րդ տիպի դիաբետի ռիսկը 67 տոկոսով եւ մետաբոլիկ սինդրոմի զարգացման ռիսկը 36 տոկոսով:
Հարվարդի բժշկական դպրոցի աշխատակից, բժիշկ Դեւիդ Լյուդիգի խոսքով՝ պարտադիր չէ, որ շաքարը վնասակար լինի, սակայն կարեւոր է, թե ինչպես է այն հայտնվում օրգանիզմում:
«Շաքար պարունակող մթերքներն իրենց բնական ձեւով, օրինակ, ամբողջական մրգերը, որպես կանոն, շատ սննդարար են: Դրանցում պարունակվում են սննդարար նյութեր մեծ քանակությամբ, մանրաթելեր եւ դրանք ունեն համեմատաբար ցածր գլիկեմիկ ինդեքս: Մյուս կողմից, ռաֆինացված խիտ շաքարը, որն օգտագործվում է մեծ քանակությամբ, արագորեն մեծացնում է արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակը, բարձրացնում է տրիգլիցերիդների, ընկալման մեդիատորների եւ ազատ ռադիկալների մակարդակը: Դրա հետ մեկտեղ մեծանում է դիաբետի, սրտանոթային հիվանդությունների եւ ուրիշ քրոնիկական հիվանդությունների ռիսկը»,-ասել է մասնագետը:
Կարծիքներ