Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:

Գաբրիել Սարգսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի հետ:

Երրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Լևոնի մրցակիցն է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհը, իսկ Սամուելի մրցակիցը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Նայերը:

 

Երրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում