Եղել եմ առաջնագծում, զորքերը հերոսական պայքար են մղում. Արծրուն Հովհաննիսյան. «Առաջին ալիք»
Արդեն ամբողջ աշխարհը կարող է տեսնել՝ ինչպես են քաղաքացիական նշանակետեր թիրախավորում, փրկարար ծառայություն, հիվանդանոցի շենք։ Այս մասին «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Իմ աչքի առաջ հարված է հասցվել Հադրութ քաղաքին, ամենայն հավանականությամբ, «սմերչ» տեսակի համազարկային կայանքի հրթիռներ էին, որովհետեւ կասետային արկերն ինքս եմ տեսել։ Մի քանի րոպե առաջ նույն հարվածը հասցվեց Ստեփանակերտ քաղաքին։ Ամբողջ արդյունքներն այս պահին չենք էլ կարող ամփոփել»,- ասել է Հովհաննիսյանը։
Կարծիքներ