Ճակատագրական պատերազմում ֆանտաստիկ թվացող ոչ մի աշխատող գաղափար չպետք է անտեսել. Հայկ Մարտիրոսյան
Կառավարությանն առաջարկում եմ սկսել արտասահմանից օտարերկրացի` հատկապես արևմտյան երկրների քաղաքացի ոչ հայազգի կամավորների զինվորագրման շտապ ծրագիր:
Կան հարյուրավոր ռազմական կամավորներ, որոնք Սիրիայում կռվել են ահաբեկիչների դեմ և նոր կոնֆլիկտների թեժ կետեր են փնտրում հիմա` իրենց գաղափարների համար ծառայելու:
Շատ քիչ հայտնի փաստ է, բայց Իսրայելը, որ գերհզոր բանակ ունի` վաղուց հատուկ ծրագիր է իրականացնում` Ավստրալիայից մինչև Սկանդինավիա` ոչ հրեաներին իսրայելական բանակում ներառելու համար: Ընդ որում արևմտյան այդ մարտիկները ռազմադաշտերում կատարյալ նվիրվածություն են ցուցաբերում իրենց առաքելությանն ու տեղի ժողովրդին:
Այդ մարդիկ նաև արդեն ակտիվ ռազմական փորձ ունեն, սիրիական և Իրաքի մարտադաշտերից ծանոթ են թուրքական և իսլամիստական գործելոճին և նաև քարոզչական կարևորագույն արժեք են` նորանոր կամավորներ ներգրավելու և նաև Արևմուտքում հայկական դիրքորոշումը քարոզելու համար:
Ճակատագրական պատերազմում ֆանտաստիկ թվացող ոչ մի աշխատող գաղափար չպետք է անտեսել:
Լինե´նք ոչ ստանդարտ լուծումների ջատագով, որևէ քար առանց շուռ տալու չթողնե´նք:
Հայկ Մարտիրոսյան
Կարծիքներ