Մարիաննա Աբգարյանը՝ ՀՀ լավագույն համայնքային սոցիալական աշխատող

Սոցիալական աշխատողի օրվա առիթվ Երևանում կայացել է սոցիալական աշխատողների գնահատանքի երեկո։
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։
Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կին-սոցիալական աշխատողների պարգևատրման արարողություն։
Վերջիններս պարգևատրվել են՝ հիմք ընդունելով ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը ու մի շարք այլ չափանիշներ։
Սյունիքի մարզպետարանը պարգևատրման թեկնածուներին քննարկող հանձնաժողովին էր ներկայացրել Գորիս համայնքի սոցիալական աշխատող Մարիաննա Աբգարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով պատերազմական և հետպատերազմական իրավիճակում նրա կատարած մեծածավալ աշխատանքը։
Վերջինս հանրապետության համայնքային սոցիալական աշխատողներից ճանաչվել է լավագույնն ու ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանից հուշադրամ ստացել։
Կարծիքներ