Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
Քաղաքական որոշումը կայացված է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբեն Ռուբինյանը`անդրադառնալով ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն։
«Մեր վարչության ընթացակարգերը ընտրություններում միշտ նման են հիմնականում, թեկնածուները ելույթներ են ունենում, հարցեր, եզրափակիչ ելույթներ, հետո քվեարկություն։
Այս դեպքում էլ թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը, առավելություններն են փորձել ընդգծել, գրանցվել է այն արդյունքը, որը գրանցվել է։ Ես չեմ կարող ասել սպասելի էր, թե անսպասելի, բայց շոյված եմ արդյունքից, վստահությունն ինձ համար պարտավորեցնող է, բայց ես չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պիտի ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը։
Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել, ի դեպ առաջին ԱԺ նախագահն է, որը ամբողջ ժամկետը նախագահել է, ՀՀ պատմության մեջ նման բան չի եղել, պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել, միասին անցել ենք մեծ փորձությունների միջով, ի վերջո մեր աջակցությամբ և մասնակցությամբ է տեղի ունեցել խաղաղության հաստատումը և մենք նպատակաուղղված ենք միասին շարունակել աշխատել։
Քաղաքական առումով որոշումը կայացված է»,- ասաց Ռուբինյանը։


Կարծիքներ