Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

Ի պատասխան 1lurer.am-ի հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, իսկ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում