Նավթի արժեքը նվազել Է Չինաստանից նորությունների ֆոնին

Նավթի արժեքը նվազել Է Չինաստանից նորությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 7-ի առավոտյան նվազում են, քանի որ ներդրողները գնահատում են այն նորությունները, որոնք կապված են Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:

Երեւանի ժամանակով 08:45-ի դրությամբ Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազում Է 1,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 97,56 դոլար, WTI մակնիշի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 1,28 տոկոսով, մինչեւ 91,44 դոլար: Անցած շաբաթ ներդրողներն սպասում Էին, որ Չինաստանի իշխանությունները կվերացնեն կորոնավիրուսային սահմանափակումները:

Սակայն հանգստյան օրերին Պեկինը հայտարարել Է, որ Չինաստանը հանձնառու Է լինելու վիրուսի նկատմամբ զրոյական համբերություն քաղաքականությանը, հիշեցնում Է ING Groep NV-ի հումքային ապրանքների ստրատեգիայի բաժնի ղեկավար Ուորեն Պատերսոնը, որի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը: «Այսօր ամեն բան կախված Է Չինաստանից. այն քննարկումները, թե կմեղմացնի նա արդյոք վիրուսային սահմանափակումները, կթելադրի գների դինամիկան»,-գործակալությանն ասել Է Australia & New Zealand Banking Group Ltd.-ում հումքային ապրանքների ավագ ստրատեգ Դենիել Հայնսը: Այն դեպքում, եթե ՉԺՀ-ն մեղմացնի սահմանափակումները, նավթի գները կարող են աճել պահանջարկի մեծացման ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում