Երևանում նշել են ԱՄՆ Անկախության 250-ամյակը

Երևանում նշել են ԱՄՆ Անկախության 250-ամյակը

Երեկ տոնեցինք ԱՄՆ Անկախության 250-ամյա հոբելյանը մեր հրաշալի բարեկամների ու գործընկերների հետ, վայելեցինք կենդանի երաժշտություն, ճաշակեցինք ամերիկյան ու հայկական խոհանոցների ուտեստներ և անմոռանալի պահեր ապրեցինք։Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իրենց խոսքն ուղղեցին ներկաներին՝ գոհունակությամբ փաստելով հայ-ամերիկյան կապերի ամրությունը և առավել խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր հանձառությունը։

Երեկոյի ընթացքում Ամերիկայի պատմությունը, արժեքները ու ավանդույթները ներկայացվեցին մշակութային ցուցադրությունների և Սպիտակ տան պատրաստած «Հիմնադիրների թանգարան» ինտերակտիվ ցուցադրության միջոցով: Երաժշտական մասն ապահովեց Ալբեր Էնսոն, իսկ Եվրոպայում ԱՄՆ օդուժի «Վինդս Էլոֆթ» փողային հնգյակը կատարեց Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգները։

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր ներկա գտնվեցին այս հոբելյանական միջոցառմանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում