Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ

Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

 

«Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը՝ քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը:

 

Պետությունը փաստացի կատարել է Պաշտպանի այս առաջարկությունները, ինչը ՄԻՊ հաստատությունը կարևոր է համարում` նկատի ունենալով նաև պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշների աճը:

 

Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց՝ կարևորելով և առաջնահերթ համարելով կալանքի կիրառման ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում