ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանը։
Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք նրանց մասնակցության անհնարինության հարց չբարձրացրեց․ «Բոլոր այն հանգամանքները, որոնք այստեղ նշվեցին, մանրակրկիտ քննարկման առարկա են հանդիսացել ՍԴ-ում։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ընթացքում շատ ավելի հանգամանքներ են քննարկվել, քան այստեղ քննարկվեց։
Այն հանգամանքները, որ նույնական են դատավոր Վարդանյանի, դատավոր Զեյնալյանի, և դատավոր Սաֆարյանի, նույնական չեն, գրեթե ոչ մի առումով են համընկնում, գուցե ընդհանուր՝ առնչվածությունը քաղաքականության հետ»,- ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։


Կարծիքներ