Հայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը

Հայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը։

 

Ի թիվս էներգետիկայի բնագավառում համագործակցության մի շարք հարցերի՝ քննարկման հիմնական թեման եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 

Նախարարի տեղակալը նշել է ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար և հույս է հայտնել հնարավոր սեղմ ժամկետներում այն ավարտելու վերաբերյալ։

 

Իրանական կողմը ևս կարևորել է ծրագրի ավարտը, ինչը հնարավորություն կտա ավելացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները։

 

Կողմերը պայմանավորվել են համատեղ վերահսկել ծրագրի ընթացքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում