Արմեն Մելիքբեկյանը հեռանում է
Այս մասին նա հայտնել է հարցազրույցի ընթացքում Հունիսի 25-ին տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվելու գալիք ՀՖՖ ընտրություններին:
Այս հարցին անդրադարձել է նաև «Նոա» ՖԱ-ն: «Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։ Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա փուլը կբերի նոր մոտեցումներ, նոր արժեքներ և իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար», - նշված է հայտարարության մեջ:


Կարծիքներ