«Հեռացրեք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել». La Casa De Papel-ից Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը. tert.am
«Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտային մարմնավորող իսպանահայ դերասան, նախկին բռնցքամարտիկ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է տեղադրել Յութուբի իր էջում` հաջակցություն Հայաստանի և Արցախի:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա, դա Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղսպանություն սկսելու հստակ փորձ է: Դա ավելին է, քան պատերազմ: Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ ունի 92 մլն բնակչություն: Բացի այդ, Ադբեջանն ու Թուրքիան միասին ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ. կարծես թե. այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաև վարձկաններ և սիրացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի սպանեն հայ զինվորականներին, խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմ: Հայաստանը մտադիր չէ զավթել ինչ-որ մեկին և ոչ էլ կոտորել կամ պատերազմել որևէ մեկի հետ: Հայերն ուզում են ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք»,-ասել է նա:
Մանրամասները՝ tert.am-ում:
Կարծիքներ