Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին. Հենրիխ Մխիթարյան

Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին. Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին: 

Առավոտյան արթնացա Ղարաբաղի վրա Ադրբեջանցիների հարձակման մասին լուրով: Վերջիններս թիրախավորել են խաղաղ բնակչությանը: Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել կանգնեցնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները: 

Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ՝ առանց գոյության սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»,-գրել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում