Երևանի կենդանաբանական այգու ամբողջ տարածքը կտեսահսկվի ժամանակակից սարքերով, կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ

Շատ շուտով Երևանի կենդանաբանական այգու ամբողջ տարածքը կտեսահսկվի ժամանակակից սարքերով։ Այս մասին, ինչպես գրում է ՀԺ֊ն՝ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանը։
Վերջինս նաև նշել է, որ շուտով Այգում կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ևս մի քանի ընթացիկ հարցեր կապված շինարարական աշխատանքների հետ։ Այս պահին Այգում ընթանում են շինությունների տանիքների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարծիքներ