Հոգեթմրաբանական դիսպանսերում բուժում ստացողներին տեղափոխել ենք Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում ստացիոնար բժշկական օգնություն ստացող բոլոր քաղաքացիներին տեղափոխել ենք առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Սևանի հոգեկան առողջության կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով: Քաղաքացիների համար նախապես պատրաստվել են հիվանդանոցային բարենպաստ պայմաններ, համապատասխան դեղորայք և սնունդ: Ներկայումս Սևանի հոգեկան առողջության կենտրոն տեղափոխված մի քանի տասնյակ քաղաքացի շարունակում է ստանալ պատշաճ բժշկական օգնություն»:
Կարծիքներ