Գիտե՞ք, որ աշխարհում հնագույններից մեկը համարվող փղոսկրյա կազմը պահպանվում է Մատենադարանում
Գիտե՞ք, որ աշխարհում հնագույններից մեկը համարվող փղոսկրյա կազմը պահպանվում է Մատենադարանում:
Այն թվագրվում է 6-րդ դարով:
Կազմն ունի 36,5x29,5 սմ չափերի երկու փեղկ-տախտակ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է հինգ առանձին ոսկրաթիթեղներից:
Առաջին փեղկի կենտրոնական սալիկի վրա պատկերված է Աստվածամայրը՝ մանուկ Քրիստոսը գրկում, երկու կողմում կանգնած հրեշտակներով: Աստվածամոր երկու կողմերի սալիկների վրա ներկայացված են տեսարաններ նրա կյանքից՝ «Ավետումը», «Ջրով վկայության փորձումը», «Ծնունդը», «Փախուստը Եգիպտոս»: Ստորին սալիկին «Մոգերի երկրպագությունն» է: Վերին սալիկի վրա նույնպես հավասարաթև խաչով ճախրող հրեշտակներ են:
Երկրորդ փեղկի կենտրոնական սալիկին պատկերված է Քրիստոս-Էմմանուելը (պատանի Քրիստոսը)՝ գահի վրա, իսկ նրա թիկունքում կանգնած են Պետրոս և Պողոս առաքյալները: Կողային սալիկներին նրա հրաշագործ բժշկության չորս տեսարաններն են: Վարի թիթեղին «Մուտքը Երուսաղեմն» է, իսկ վերինի վրա՝ երկու ճախրող հրեշտակներ վեր են տանում հավասարաթև խաչով մի դափնեպսակ:
Կարծիքներ