Ինչի համար են մեղադրվում Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին

Ինչի համար են մեղադրվում Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վերջիններս ձերբակալվել են:

Հիշեցնենք՝ նշված անձինք Կտրիճ Ներսիսյանի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանն են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում