Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Թադեի հարցը կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է

Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Թադեի հարցը կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է

Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է:

Այս մասին հայտնել են Մայր Աթոռից:

Հիշեցնենք՝ Տեր Թադեն կոչ էր արել նախորդ 2 կիրակիները մասնակցել Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագներին, որոնք մատուցել է Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան: Վերջինս չի ընդունում կարգալուծության որոշումը:

Տեր Թադեն նաև հրապարակային պաշտպանել է Տեր Արամին ու հայտնել, որ եկեղեցու սպասավորներից շատերը լռում են կարգալուծության պատժի վախից, երբեմն՝ չհասկացվելու և միայնակ մնալու մտահոգությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հաջորդ կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում