Tasnim. Սուրբ Ստեփանոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում Իրանի հայկական եկեղեցիներից մեկն է (ֆոտո)
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին, որը տեղակայված է Ջուղա քաղաքից շուրջ 15 կմ հեռավորությամբ Արաքսի գետահովտում:
Եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, նշում է գործակալությունը:
Միաժամանակ, ճարտարապետական ոճի եւ զարդաքանդակների առանձնահատկությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ հայկական սրբավայրը կառուցվել է 10-12-րդ դարերում:
«Այս շենքի պատմական եւ գեղարվեստական արժեքավորությունը հանգեցրին Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որպես Իրանի երեք հիմնական եկեղեցիներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելուն»,- նշում է Tasnim-ը:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կազմված է երեք հիմնական հատվածից: Առաջինը մատուռն է, որը տեղակայված բարձր գմբեթի տակ: Այս հատվածում են տեղակայված բեմը եւ աղոթարանը: Այս մասի պատերը զարդարված են սրբերի եւ հրեշտակների պատկերներով գեղեցիկ որմնանկարներով:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու մյուս հատվածը նախատեսված է ճանապարհորդներին տեղավորելու համար, ինչպես նաեւ օգտագործվում է որպես ժողովատուն այնպիսի արարողությունների անցկացման համար, ինչպես մկրտությունը:
Վերջին հատվածը Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգակատունն է: Այն վնասվել է: Աբաս Միրզայի տիրակալման օրոք զանգն ուղարկվել էր Իտալիա վերականգնելու համար, բայց այդպես էլ Իրան չէր վերադարձվել: Բուն շենքը վերականգնվել է Սեֆեվիդների դարաշրջանում այն բանից հետո, երբ վնասվել է պատերազմների եւ երկրաշարժերի հետեւանքով:
Եկեղեցու ճակատամասն ու պատերը զարդարված են Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի եւ սրբերի հարթաքանդակներով: Շիրմաքարերին եւ եկեղեցու դարպասներին կան հայերեն գրառումներ, որոնք պատմում են ժողովրդի ճարտարապետության եւ պատմության մասին:
Կարծիքներ