Ոսկեհատը եւ Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան, ստվերային կառավարումը (մաս 2)․ Մկրտչյան

Ոսկեհատը եւ Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան, ստվերային կառավարումը (մաս 2)․ Մկրտչյան

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ոսկեհատը եւ Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան, ստվերային կառավարումը(մաս 2) 

 

Խախտելով նախաքննության ընթացքում անմիջապես գործի քննությանը առնչվող նյութերի հրապարակման արգելքը` Կտրիճի , Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրպանային փաստաբանները երեկ հրապարակել են մի տեսանյութ , որտեղ երեւում է,թե ինչպես են 3 հոգի <<զրուցում>> , փորձելով ներկայացնել սա իբրեւ ապացույց , թե որեւէ սադրանք , խուլիգանություն, քարոզարշավի խոչընդոտում չի եղել ։

 

Տեսանյութը ,որքան հասկացա ,վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված տեսանկարահանող սարքից ։

 

Բանալի բառը ` երեւում է ...

 

Բա ձայնը ինչո՞ւ եք խլացրել ,որ սեռական բնույթի հայհոյանքները , անվանարկումները,վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի ՞ ...

 

Հանրությանը ուզում եմ տեղեկացնել , որ մինչեւ 16:10 իմ ժամանելը Ոսկեհատ բնակավայր , մեր նախընտրական շտաբից ժամը 11:00-ից համայնքի կենտրոնական հատված են տանում ու տեղադրում իրազեկող,քարոզչական վրան , որպեսզի տեղյակ պահվի , որ 16:00 լինելու է հանդիպում թեկնածուի հետ ։

 

Տեսանյութում իմ ավագանու ցուցակի հինգերորդ համարն է ու ամենատարեցը մեր թիմում ,ով մինչեւ իմ գնալը արդեն այնտեղ է եղել իրազեկման եւս մի քանի թիմակցի հետ։

 

Անցնելիս Ներսիսյանների տան մոտով կրտսեր Ներսիսյանը վերջինիս հետ սկսել է խոսել սեռական բնույթի հայհոյանքներով , վիրավորանքներով համեմված (որովհետեւ նկատել է մեր քարոզչական թերթիկը իր մոտ ) ապա գումարվել է ավագ Ներսիսյանի կռվի տոնով նույնանման խոսույթը ու հորդորը , որ հեռանան :

 

Մինչեւ մեր գալը հասցրել էին սադրել նաեւ թիմակից աղջիկներից մեկին , ինչպես նաեւ <<ցրել>> բնակիչների կուտակումները եւ կուտակվել արդեն սեփական <<ռեսուրսներով>> ։

 

Այս ամենն ասում եմ,որպեսզի իրենց փաստաբանիկներ հորջորջող գաճաճները իրենց ճենճոտ լապշան չփորձեն կախ տալ մեր հանրության ականջներից ,մնացածը թող պարզեն նախաքննությունը եւ իրավապահները ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում