Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 867-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 867-ով: Մահացել Է 30 մարդ: Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 618 հազար 620 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 1877 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 591 հազար 668 հիվանդ, մահացել Է 9068-ը: Մեկ օրում արվել Է 16 հազար 66 թեստ, այդ թվում 9770-ը՝ հակագենի եւ 6296-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 5,4 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,42 տոկոս, վերջին յոթ օրում՝ 4,94 տոկոս:
Ներկա դրությամբ պատվաստումներ Է ստացել 1 մլն 818 հազար 258 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4124 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 31 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4133, քովիդ-հյուրանոցներում՝ 601 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ