Նավթի զանգվածային արտահոսք Կալիֆորնիայի ափերի մոտ
Հարավային Կալիֆորնիայի ափերի մոտ նավթի լայնածավալ արտահոսք է տեղի ունեցել: Նավթի արդյունահանման ծովային օբյեկտից արտահոսել է մոտ երեք հազար բարել նավթ, որը կազմում է մոտավորապես 477 հազար լիտր: Այս մասին գրում է ABC News-ը:
Ենթադրվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել ափից մոտ 4,5 մղոն (7,2 կմ) հեռավորության վրա: Նավթային բիծը զբաղեցնում է մոտ 34 քառակուսի մետր մակերես։
Հանթինգթոն լողափի մոտ տեղի ունեցածը հավասարազոր է բնապահպանական աղետի:
ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներին տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 9-ի սահմաններում: Կիրակի առավոտյան նավթը հասել է ափ: Աղետի հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով քայլեր են ձեռնարկվում։
Գիշերը առափնյա պահակախումբը ջրից 3,150 գալոն (մոտ 12,000 լիտր) նավթ է հանել։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ արդեն նկատվել են ձկների և ծովային այլ կենդանիների անկման դեպքեր։
Կարծիքներ