Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը չի կայացել
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ պետք է քննվեր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանի դատական գործերը սովորաբար ընթանում են իր աջակիցներով, ԲՀԿ խմբակցության պատգամավորներով, սակայն այսօր լրագրողական համայնքից բացի ոչ ոք չկար: Ավելի քան մեկ ժամ սպասելուց հետո տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է ։ Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ